«Իմ կյանքը համայնքում-8» ծրագրի ամփոփում

ԿԶՆԱԿ հիմնադրամը հերթական՝ 8-րդ անգամ, հոկտեմբերի 13-19-ը, անցկացրեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն էր, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը: 

Այս անգամ ծրագրին մասնակցեցին  27 դպրոցների 80 սովորողներ՝ Երևանից և ՀՀ մարզերից։  Ծրագրի իրականացման ընթացքում սովորողները, այցելելով տարբեր համայնքների դպրոցներ, ունեցել են  հետաքրքիր օրեր, իրականացրել են տարբեր նախագծեր, ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր, ինչը նպաստել է նրանց հայրենաճանաչությանը, հանդուրժողականության, ինքնուրույնության, համագործակցության և տարբեր կարողունակությաունների ձևավորմանը։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունենալու  նոյեմբերի 28-ին Գյումրու հ․41 հիմնական դպրոցում։

Հղմամբ կարող եք լսել ծրագրի հիմնը, որը ստեղծվել է մասնակիցների կողմից, և ծանոթանալ  միջոցառման օրակարգին։

 https://invitationsarmenia.wixsite.com/41-school



Comments