Հոկտեմբերի 31-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉև ՈՒԾ բաժնի պետ, 7-12-րդ դասարանների Հայոց լեզվի դասագրքի համահեղինակ Գայանե Մկրտչյանը դասագրքի համահեղինակներ Հովհաննես Զաքարյանի և Լիլիթ Գրիգորյանի հետ Արարատի մարզի Արմաշի Մ․ Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի հրավերով ներկա գտնվեցին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լիլի Մելիքյանի հայոց լեզվի դասին (11-րդ դասարանի նպատակային խումբ, թեմա՝ Բայ)։ 4-րդ տարակարգ ստացած ուսուցչուհին ինքնավստահ վարեց դասը, ակնառու էր, որ սովորողները հաճույքով են աշխատում, բոլորը ներգրավված էին խմբային աշխատանքներում։ Դասի ավարտին արձանագրեցինք, որ վերջնարդյունքներն ապահովված էին։ Դասի քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։ Հաճելի էր տեսնել և լսել շարունակ ինքնակրթությամբ զբաղվող ուսուցչի։
Տնօրենի առաջարկով Գայանե Մկրտչյանը հանդիպեց 9-րդ դասարանի սովորողների հետ, որոնք ավարտական քննություն են հանձնելու էսսեից, խորհուրդներ տվեց նրանց, պատասխանեց սովորողների և ուսուցիչների հարցերին։
Միաժամանակ տնօրեն Նվարդ Սիմոնյանը խնդրեց ներկաներին դաս վարել 7-րդ դասարանում, որպեսզի նոր չափորոշչի բոլոր բաղադրիչները կոնկրետ օրինակի վրա տեսանելի լինեն։
Գայանե Մկրտչյանը չմերժեց տնօրենի խնդրանքը և դաս վարեց 7-րդ դասարանում «Սեռական հոլով» թեմայից։ Ամբողջ դասը գործնական էր՝ հագեցած միջառարկայական կապերի ապահովմամբ, մտածական հարցադրումներով, իրական կյանքի հետ կապերով։
Բոլոր դասարաններում էլ սովորողները ներգրավված էին աշխատում, և՛ միջանցքներում, և՛ դասարաններում զգացվում էր արժեքային համակարգի ձևավորման շուրջ դպրոցի տարած հետևողական աշխատանքը։
.jpg)







.jpg)
Comments
Post a Comment