ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ

2025 թվականի նոյեմբերի 5-ին Խ․ Դաշտենցի անվան հ․ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի  խնդրանքով ԿԶՆԱԿ-ի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանն ու բաժնի աշխատակից, ուսումնական նախագծերի ներդրումը համակարգող Կարինե Հարությունյանը հանդիպեցին դպրոցի մանկավարժական համակազմի հետ՝ քննարկելու կրթական բարեփոխումների ներդրման հետ կապված մի շարք հարցեր։ 

Ուսուցիչները բարձրաձայնեցին խնդիրներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, իսկ որոշ հարցերի շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում, որը երկուստեք շատ օգտակար էր։ Չնայած նրան, որ ավագ դպրոցում քննություններին էսսե չեն գրում, այնուամենայնիվ ուսուցիչները հետաքրքրված էին գործընթացով, ամեն ինչ ուզում էին իմանալ քննության կազմակերպման, էսսեի հարցադրումների և գնահատման չափանիշների մասին։ 

Բավականին հետաքրքրիր էր նախագծի շուրջ զրույցը, Կ․ Հարությունյանը մանրամասն բացատրեց նախագծի հայեցակարգը, թեմայի ընտրությունն ու հիմնախնդրի ձևակերպման մեթոդաբանությունը։ Բերվեցին օրինակներ, և ծավալվեց արդյունավետ քննարկում։ Հնչեցին ԿԶՆԱԿ-դպրոց համագործակցության նոր ձևաչափերի առաջարկներ։ 

Տնօրենն ու փոխտնօրենը ակտիվ մասնակցում էին քննարկումներին, որը վկայում էր նրանց լիարժեք ներգրավվածության մասին, առանց որի հնարավոր չէ աշխատանքի արդյունավետ կազմակերպում և վերահսկողություն։  









Comments