«Մեդիագրագիտության խթանումը ուսուցիչների մոտ» ինքնաշխատ հեռավար դասընթացի մեկնարկը ԿԶՆԱԿ հիմնադրամում

Մեդիագրագիտության շաբաթվան ընդառաջ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժինը մեկնարկել է «Մեդիագրագիտության խթանումը ուսուցիչների մոտ» ինքնաշխատ հեռավար դասընթացը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։
Դասընթացին ընդգրկվել է շուրջ 110 ուսուցիչ՝ ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերի դպրոցներից։ Նախաձեռնության հիմնական նպատակն է զարգացնել ուսուցիչների՝ մեդիագրագիտության վերաբերյալ հմտությունները, նվազեցնել մեդիայի բացասական ազդեցությունները սովորողների, ուսուցիչների և ծնողների վրա, ինչպես նաև տրամադրել գործիքներ՝ մեդիագրագիտության բաղադրիչները արդյունավետորեն ինտեգրելու դասավանդման գործընթացում։
Դասընթացի հիմնական նպատակն է նպաստել մեդիագրագիտության հիմնարար գիտելիքների ձևավորմանը, աջակցել ուսուցիչներին՝ ինքնուրույն կազմակերպելու հետաքրքիր, ինտերակտիվ և քննադատական մտածողություն ձևավորող դասեր, փոխանցել գործիքակազմ՝ մեդիա-առաջադրանքներ, խաղեր, վարժություններ և նախագծեր մշակելու համար, խթանել մեդիա և թվային գրագիտության ձևավորումը դպրոցական միջավայրում։
Ինքնաշխատ դասընթացը կազմված է երկու մոդուլից․
Մոդուլ 1․ Հիմունքներ, խորացված ուսումնասիրություններ և գործիքներ
Ներկայացնում է մեդիագրագիտության հիմնական հասկացությունները, մեդիայի տեսակները, տեղեկատվական աղբյուրների վերլուծության և գնահատման սկզբունքները։ Առաջարկվում են գործիքներ և մեթոդներ՝ մեդիա-քննադատական մտածողություն զարգացնելու համար։
Մոդուլ 2․ Գործնական կիրառություն և խորացված հմտություններ
Կենտրոնանում է մեդիա-գիտելիքների գործնական կիրառման վրա՝ մեդիա-առաջադրանքների, խաղերի, վարժությունների և նախագծային ուսուցման օրինակներով։
Յուրաքանչյուր մոդուլ ներառում է տեսական նյութ, օրինակներ, կիրառական վարժություններ, ինչպես նաև հավելյալ մասնագիտական ռեսուրսներ՝ մեթոդական ուղեցույցներ, տեսադասեր և առցանց նյութեր։ Մոդուլների ավարտին տեղադրված են ամփոփիչ թեստեր՝ ուսուցիչների գիտելիքների գնահատման և ինքնագնահատման համար։
Դասընթացին կցված հավելվածներում ներկայացված են մեդիա-խաղերի և վարժությունների օրինակներ, գործնական առաջադրանքների փաթեթներ, մեթոդական խորհուրդներ՝ մեդիագրիտ մոտեցումները տարբեր առարկաների Դասընթացը միտված է դպրոցներում մեդիագրագիտության մշակույթի ձևավորմանը՝ խթանելով քննադատաբար մտածող, տեղեկացված և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը։
Դասընթացը վարում է ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Սիրինե Կոսյանը։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին






Comments
Post a Comment