Բերքաբերի միջնակարգ դպրոցի սաները՝ Իսահակյանով ներշնչված

 

Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ Տավուշի մարզի Բերքաբերի միջնակարգ դպրոցում բացվեց ուսումնառության մի նոր հարթություն՝ հնարավորություն տալով սովորել ոչ միայն դասագրքից, այլև որոնել, ուսումնասիրել, համագործակցել և ստեղծել սեփականը։ Այս ձևաչափը սովորողներին թույլ տվեց սովորելը համարելու որպես մի գործընթաց, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է՝ գաղափարից մինչև ներկայացում։  

Այս հնարավորության շրջանակում էլ դպրոցը Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը տոնեց ոչ միայն դասարանում, այլևս դպրոցի պատերից դուրս, գյուղի տարբեր հատվածներում։ Սովորողները դարձան քնարական հերոսներ, կերպավորեցին անգամ պոետին։ Կատարված աշխատանքը ոչ միայն ուսումնասիրություն էր նրա կյանքի և ստեղծագործության վերաբերյալ, այլև փորձ՝ հասկանալու նրա խոսքի ուժը, գաղափարների մարդկային խորությունը և դրանք վերապրելու նոր սերնդի աչքերով։  

Այո, նոր ՀՊՉ-ն բացահայտեց ոչ միայն սովորողների և դպրոցի ուսուցիչների ստեղծարար հնարավորությունները, այլև Իսահակյանի անմար ժառանգության շունչը։ 


 

Comments