Ստեղծագործական մրցույթ

                 

ԿԶՆԱԿ հիմնադրամի գործընկեր «Ամրոց» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու իր ամենամյա «Ծիլ 2025» ստեղծագործական մրցույթին

«Ծիլ» ստեղծագործական մրցույթն ամենամյա մրցույթ է, որի նպատակը հայերենով ստեղծագործելը խրախուսելն ու հայ ստեղծագործ պատանիների համահայկական հարթակ ստեղծելն է։

Այս անգամ «Ծիլ 2025» մրցույթի խորագիրը «Իմ անունով երկիրը» է, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանում և սփյուռքում ապրող հայ պատանիներին մտորելու ու ներկայացնելու իրենց պատկերացումները հայրենիքի եւ պատկանելության մասին։ «Ծիլ 2025» ստեղծագործական մրցույթում միակ սահմանը քո երեւակայությունն է։ Ուղարկի՛ ր քո պատմությունները ՝ արեւելահայերենով, արեւմտահայերենով կամ հայերենի բարբառներով։

Մրցույթը նախատեսված է 14-17 տարեկան բոլոր հայ պատանիների համար ՝ անկախ նրանց բնակության վայրից։

Անվանակարգերն են

1․ Ստեղծագրություն

Արձակ գրական ստեղծագործություն


2․ Տեսողական արվեստ

Պաստառների ձևավորում

Պատկերապատում (կոմիքս)

ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄ


Comments