ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի նախաձեռնությամբ իրականացվել է կրթական նորարարական մոդել հանդիսացող «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» աշակերտական նախագիծը։ Նախաձեռնությունն իր մեջ միավորում է կրթությունը, արվեստը և տեխնոլոգիան՝ ստեղծելով յուրահատուկ ուսումնական միջավայր, որտեղ սովորողները զարգացնում են 21-րդ դարի առանցքային հմտությունները՝ քննադատական և ստեղծագործական մտածողություն, համագործակցություն, ինքնաճանաչողություն, թվային և մեդիագրագիտություն։
Նախագիծը մեկնարկել է նոր ուսումնական տարվա սկզբին, և մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 130 դպրոց։ Առաջին խորհրդատվական սեմինարին մասնակցել են 89 ուսուցիչներ, իսկ նրանք, ովքեր չեն կարողացել միանալ առցանց հանդիպմանը, հնարավորություն են ունեցել դիտելու տեսաձայնագրությունը։
Խորհրդատվական սեմինարը վարել է Սիրինե Կոսյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնից։
Նախագծի հաջորդ խորհրդատվական փուլը նախատեսվում է նոյեմբերի կեսերին, որի ընթացքում մասնակիցները կաշխատեն ֆիլմաստեղծման ոլորտի մասնագետների հետ՝ խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները ֆիլմի ստեղծման գործընթացում։
ԿԶՆԱԿ հիմնադրամի
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին








Comments
Post a Comment