Հանդիպում- քննարկում «405 կրթական դաշինք» թիմի հետ

 

Դեկտեմբերի 9-ին ԿԶՆԱԿ Հիմնադրամի / NCEDI Foundation տնօրեն Ժաննա Հարությունյանը գործընկերային և աշխատանքային հանդիպում ունեցավ «405 կրթական դաշինքի» թիմի հետ:

Հանդիպման ընթացքում արժևորվեցին կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Մասնավորապես քննարկվեցին 405-ի կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքը, ինչպես նաև «Արհեստական բանականության ներդրումը հանրակրթական դպրոցներում» հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց նպատակը հանրակրթական համակարգում նորարարական մոտեցումների ամրապնդումն է։
Քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց դիտարկումները, սահմանեցին հնարավոր համագործակցության ուղղությունները և արձանագրեցին, որ ԱԲ-ի ներդրումը կարող է զգալիորեն բարձրացնել ուսուցման արդյունավետությունը, ուսուցիչների մասնագիտական կարողությունները և սովորողների ստեղծարար մտածողությունը։
Հանդիպումը կարևոր փուլ էր գործընկերային հարաբերությունների խորացման, փորձի փոխանակման և կրթության մեջ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք միտված են կրթական հարթակի շարունակական զարգացմանը։




Comments