
2025 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 7-ը ԿԶՆԱԿ հիմնադրամը ՀՀ բոլոր մարզերի պատմության և գրականության ուսուցիչների համար կազմակերպեց ինտեգրված էսսեի վերապատրաստումներ։ Դասընթացները վարում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը և հ․ 159 և հ․ 139 դպրոցների պատմության ուսուցիչ, ԿԶՆԱԿ-ի փորձագետ, մենթոր Կարինե Գրիգորյանը։
Նրանք ներկայացրին առարկայական և ինտեգրված էսսեների ընդհանրություններն ու տարբերությունները, կոնկրետ օրինակների վրա ցույց տվեցին էսսեի կառուցվածքը, որոշ հարցերի լուծումներ տրվեցին ուսուցիչների անմիջական մասնակցությամբ։
Ներկայացվեցին նաև գնահատման չափանիշները, քննության ընթացակարգը, էսսեագրության ուղեցույցը։
Վերջում միշտ ժամանակ էր հատկացվում հարցերին և բոլորին տրվում էր սպառիչ պատասխան։
Երկրորդ կիսամյակից դպրոցներին կտրամադրվեն գրավորների նմուշներ և կիրականացվեն մշտադիտարկումներ։





Comments
Post a Comment