Աշխատաժողով «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագրով


Աշխատաժողով 

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրով աշխատաժողովի հանրապետական փուլը, որը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։ 

 Համաժողղովի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը,  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 700 ներկայացուցիչներ: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության յուրաքանչյուր ներկայացուցչի մասնակցությունը։  

Մինչ բացման արարողությունը հյուրերը ծանոթացել են նաև աշխատաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյին, որտեղ նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացրել են դիդակտիկ աշխատանքներ, մեթոդական ուղեցույցներ և այլն։ 

Աշխատաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև աշխատարաններ՝ անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու թեմայով: 

Պանելային քննարկմանը մասնակցել է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նա կարևորել է նախադպրոցական տարիքը անձի ձևավորման և զարգացման գործում։ 

Իր ելույթում տիկին Հարությունյանն անդրադարձել է հիմնադրամի աշխատանքային ուղղություններին` կարևորելով և' բովանդակային մշակումները, և' շարունակական վերապատրաստումներն ու մշտադիտարկումները։ 

Տիկին Հարությունյանն առանձնացրեց ծննդից մինչև երկու տարեկանների համար նախատեսվող պիլոտային ծրագիրը, որը մեկնարկը կազդարարվի շուտով։ Տնօրենը նշեց, որ այս տարիքը չափազանց զգայուն տարիք է, այդ իսկ պատճառով մեծապես կարևորվում է այս երեխաների հետ աշխատող մանկավարժների մասնագիտական  պատրաստվածությունը։ 

Առաձին անդարարձ կատարվեց նաև մենթոր ՆՈՒՀ֊-երին և նրանց կողմից իրականացվող աշխատանքներին։ 

Քննարկման վերջում Ժաննա Հարությունյանն ներկայացրեց ԿԶՆԱԿ հիմնադրամի տեսլականը նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ՝ շեշտադրելով մանկավարժական աշխատողներին տրամադրվող շարունակական և հետևողական աջակցության կարևորությունը։ 

























Comments