Դեկտեմբերի 22-24-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը մասնակցում են Ջերմուկում անցկացվող ‹‹Ավարտական դասարաններում սովորողների գիտելիքների ամփոփիչ ստուգումների, բուհերի ընդունելության և ուսուցիչների ատեստավորման կազմակերպման, գնահատման և բովանդակային հիմնախնդիրները›› թեմայով խորհրդաժողովին, որը կազմակերպվել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից։
Աշխատաժողովին ներկա են հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ, որոնք երկու օր շարունակ առանձին խմբերով վեր են հանում խնդիրներ և առաջարկում լուծումներ։
Համաժողովը կարևորում է ոլորտային համագործակցության ու շարունակական բարեփոխումների անհրաժեշտությունը։

Comments
Post a Comment