ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ ԿԶՆԱԿ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ Խ․ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 26-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի գործընկեր թանգարանում տոն էր։ Տնօրեն Արևիկ Ստամբոլցյանն ու ողջ անձնակազմը ջանացել էին յուրահատուկ օր պարգևել բոլոր հյուրերին։ Ազգագրագետ Վահե Քոթանյանը ներկայացրեց հին ժամանակներից մինչև մեր օրերի ամանորյա և սուրբծննդյան ծիսակարգերը, էթնոազգագրագետ Մարգարիտա Սարգսյանը կարողացավ հաճելիորեն «ստիպել» բոլորին՝ ձայնակցելու իրեն  ամանորյա երգերը երգելիս, պարելու ազգագրական պարեր, բացատրեց երգերի և պարերի ծագման պատմությունը։ 

Ժամ առ ժամ հավաքը թեժանում էր։ Ամանորյա գաթան, որը թխվել էր տոհմատան թոնրում, անտարբեր չթողեց ոչ մեկին, սակայն մեծագույն անակնկալներն առջևում էին, հյուրերը պիտի ճաշակեին Խ․ Աբովյանի բաղադրատոմսերով թխված գաթան և թանապուրը, այն էլ՝ տոհմատանը։ Նման զգացողություն շատերը չէին ունեցել, ասես ՄԵԾ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ներկա լիներ տարվա ամփոփմանը։ Զարմանալի խորհրդավորություն էր տիրում տոհմատանը։  

Այս երեկոյին ներկա էր ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, որն արժանացավ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ պարգևին։ Առիթը՝  10-րդ դասարանի Հայ գրականության ծրագրի եռամսյա վերապատրաստման ավարտին ուսուցիչների ջանքով ստեղծված և Խ․ Աբովյանին ձոնված «Երգ Հայաստանի․ բանք հայրենասիրի» պատումների ժողովածուի շնորհանդեսն էր, որը ԿԶՆԱԿ-ն իրականացրեց  թանգարանում՝ տնօրենի բարյացակամ աջակցության և անմիջական մասնակցության շնորհիվ։  

2026 թվականին նախատեսվում են գործընկերային նոր համագործակցություններ։ 


 










 


 

Comments