Մրցույթ` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի՝ Հետազոտությունների բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (Մեկ թափուր տեղ)

Հետազոտությունների բաժնի մասնագետի հիմնական  գործառույթները՝

1․Համակարգել հանրակրթության ոլորտի հետազոտությունների իրականացումը, ներառյալ ուսուցման գնահատման տվյալների վերլուծությունը:

2․Համակարգել քանակական և որակական մեթոդաբանություններով հետազոտությունների իրականացումը ներառելով, բայց չսահմանափակվելով ապացույցների սինթեզով, խոր գրականության տեսությամբ

3․Նպաստել հետազոտությունների հիմքով առաջարկությունների մշակմանը և դրամական ռեսուրսների մոբիլիզացմանը։

4․Կազմել և տրամադրել հանրակրթական հետազոտությունների կազմակերպման և որակի երաշխավորման ուղեցույցներ։

5․Զարգացնել նախադպրոցական մակարդակում հետազոտական կարողությունները` այդ նպատակով նաև վերապատրաստումներ կազմակերպելու միջոցով:

6․Բացահայտել և կազմել հանրակրթական հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքների օգտագործման համար համապատասխան ֆինանսավորման հնարավորությունների ցանկերը:

7․Ստեղծել և պահպանել գործընկերություն հետազոտողների, քաղաքականություն մշակողների, տեղական և միջազգային դոնորների հետ` ժամանակին բացահայտելու դրամահավաքի պատուհանները և առաջնահերթությունները: 

8․Նպաստել հանրակրթական հետազոտությունների հետազոտությունների արդյունքների և հարակից քաղաքականության առաջարկությունների և լավագույն փորձի տարածմանը և փոխանակմանը երկրում:

9․Իրականացնել հետազոտական նյութերի սինթեզ՝ հասարակությանը դրանց տվյալների հեշտ հասանելիության և քաղաքականության մեջ ներդրման նպատակով:

10․Մասնակցել հետազոտական համաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին, այդ թվում՝ երկրի մակարդակով, ինչպես նաև զեկուցումներ կարդա ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս տարբեր համաժողովներում:

11․Ներկայացնել հետազոտությունների ամփոփագրերը քաղաքականության և որոշումներ կայացնողներին առաջարկելով դրանց արդյունքների օգտագործման եղանակներ:

12․Մասնակցել և դյուրացնել միջառարկայական հետազոտություններին` տարբեր միջֆունկցիոնալ թիմերում և խորհրդակցություններում ներգրավվելու միջոցով, ներառյալ տարեկան արդյունքների զեկույցների պատրաստում և գրասենյակային սեմինարներին մասնակցություն:

13․Նպաստել հետազոտական և քաղաքականության մշակման՝ գործընկերների հետ համատեղ առաջարկությունների կազմմանը, հետազոտությունների և տվյալային ապացույցների համար դրամահավաքի կազմակերպման աշխատանքներին:

14․Գործել որպես կոնկտակտային անձ՝ ԿԶՆԱԿ-ի կողմից հետազոտությունների ներկայացման առանցքային հանդիպումներում և շահերի պաշտպանության, ջատագովության գործունեության համար:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1․Բարձրագույն կրթություն՝ (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)։

2․Կրթության ոլորտում ազգային կամ միջազգային մակարդակներում հետազոտությունների նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (հրապարակված հետազոտություն/ները կդիտարկվի որպես առավելություն)։

3.Հանրակրթական քաղաքականությունների և համակարգերի հետազոտման փորձ և       գիտելիք: 

4.Ուսուցման գնահատման տվյալների և քաղաքականության մշակման ոլորտում դրանց կիրառման ներդրման փորձ և գիտելիք։ 

5․Հետազոտության համար դրամահավաքի և ռեսուրսների մոբիլիզացիայի փորձ;

6․Հետազոտական գործիքների՝ Microsoft Excel, SPSS, R, Nvivo։ 

7․Թիմում լավ աշխատելու և գործընկերություն ստեղծելու և ղեկավարելու ունակություն։

8․Գրավոր և բանավոր հաղորդակցության, այդ թվում ծավալուն հետազոտական զեկույցներ և ամփոփագրեր պատրաստելու գերազանց հմտություններ։ 

4․ Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն):

Դիմումների ընդունման ժամկետն է`  04.12.2025 – 13.12.2025 թթ.:

  • Աշխատավարձի չափը՝ 240,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.12.2025թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ․ դեկտեմբերի 17-ին`  ժամը 10:20-ից,հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 67, 2-րդ հարկ, 201 սենյակ (անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00:
























Comments