Մեկնարկել են նոր վերապատրաստումները 10 և 11 դասարաններում «Հայաստանի պատմություն» դասավանդող ուսուցիչների համար
Նոյեմբեր ամսից ԿԶՆԱԿ հիմնադրամը մեկնարկել է նոր վերապատրաստումների շարք, որը նախատեսված է 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայաստանի պատմություն» դասավանդող ուսուցիչների համար։ Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ և իրականացվելու են մինչև ուսումնական տարվա ավարտը։
Ծրագիրը կառուցված է որպես շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց, որի նպատակն է աջակցել ուսուցիչներին նոր չափորոշչին համապատասխան դասավանդման կազմակերպման հարցում, ամրապնդել պատմության դասավանդման արդիական մոտեցումները և հարստացնել մանկավարժական գործիքակազմը՝ արդյունավետ ուսումնական գործընթաց ապահովելու նպատակով։
Վերապատրաստումների շրջանակում ուսուցիչներին որպես ուսումնաօժանդակ նյութեր տրամադրվում են՝
- համապատասխան ուսումնական մոդուլներ,
- դասավանդման մեթոդական ուղեցույցներ,
- ուսուցման տարբեր ձևաչափերին համապատասխան դասավանդման մեթոդներ,
- գործնական կիրառման համար նախատեսված գործիքակազմ և օրինակներ։
Ծրագրի բովանդակության հիմքում ընկած են պատմական մտածողության զարգացման արդիական մոտեցումները։
Զուգահեռաբար ուշադրություն է դարձվում պետական չափորոշչով սահմանված ութ կարողունակությունների ձևավորմանը, դրանց նպատակային ինտեգրմանը «Հայաստանի պատմություն» առարկայի դասընթացում և գնահատման գործընթացում։
Վերապատրաստումների ընթացքը շարունակական է և միտված է ոչ միայն գիտելիքների և գործիքների փոխանցմանը, այլև ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, համագործակցային միջավայրի ձևավորմանը և ներշնչող կրթական գործընթացի ապահովմանը։
ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակելու է ուղեկցել ուսուցիչներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ աջակցելով նրանց մասնագիտական աճին և նոր չափորոշչի արդյունավետ իրագործմանը դասապրոցեսում։
ԿԶՆԱԿ հիմնադրամ
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին





Comments
Post a Comment