Ավարտվեց «Բնագիտություն 11» դասընթացին նվիրված ուսուցիչների վերապատրաստումը

ԿԶՆԱԿ-ը սատարում է ուսուցչին

     Ավարտվեց ևս մեկ դասընթաց՝ «Բնագիտություն  11»   դասընթացի   դասավանդումն  ըստ  նոր   չափորոշչի», որը միտված էր օգնելու ուսուցչին՝  11-րդ դասարանի «Բնագիտություն»   առարկայի ծրագրային վերջնարդյունքների պահանջները հավուր պատշաճի իրականացնելու գործում։  

 ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացված՝ «Բնագիտություն  11»   դասընթացի   դասավանդումն  ըստ  նոր   չափորոշչի» հեռավար վերապատրասման դասընթացի 3 խմբերում  ընդգրկված  էին  շուրջ 120 ուսուցիչներ։ Վերապատրաստումն իրականացվեց 10 հանդիպումներով, յուրաքանչյուր հանդիպումը՝ 2,5 ժամ տևողությամբ։  

Հեռավար հանդիպումներն  ընթացան   դրական մթնոլորտում  և մասնագիտական բարձր մակարդակով։ Այդ գործընթացում  իրենց հմտություններով   հանդեց եկան  ԿԶՆԱԿ հիմնադրամի ՀՊՉ ՈՒԾ բաժնի ԲՏՃՄ մասնագետ Կարինե Ավետիսյանը,  փորձագետներ Կարինե Սամվելյանը, Մետաքսյա Հակոբյանը և Լիլիթ Փաշիկյանը։ Դասընթացն իրականացվեց վերջիններիս կողմից՝ դասընթացի համար հատուկ  մշակված տեսական նյութերով ու տեսասահիկներով, որոնց համար հիմք են  հանդիսացել ԿԶՆԱԿ-ի ջանքերով մշակված «Բնագիտություն 11»  /մաս 1, մաս 2/ դասընթացի ուսումնական նյութերը։ Դրանք, ինչպես նաև ուսուցիչների համար մշակված մեթոդական ուղեցույցները  կարող եք գտնել ստորև բերված  հղումով՝  https://kznakhimnadram.blogspot.com/

Դասընթացի ընթացքում  ուսուցիչները․    

  • նախ ծանոթացան «Բնագիտություն 11» ինտեգրված դասընթացի   ուսուցման առանձնահատկություններին, դասընթացի  յուրահատկություններին,  թեմատիկ պլանավորմանը   և դասընթացի առանձին բաժինների   իրականացման սկզբունքներին։ 
  • վերաարժևորեցին  դասավանդման ժամանակակից մեթոդների /քննական, համագործակցային/   և ինտեգրման դերը հանրակրթությունում՝ բնության երևույթների միասնական ընկալման և սովորողների մոտ կարողունակությունների զարգացման գործում։   
  • դասընթացի առանձին թեմաների շրջանակներում ուսուցիչները ծանոթացան այս կամ այն թեմայի դասվանդման սկզբունքներին, բուն ուսումնական նյութի ծավալներին, դրանց շրջանակներում իրականացվելիք նախագծային և գործնական աշխատանքների առանձնահատկություններին, ծավալվող քննարկում - բանավեճերին, հայտորոշիչ և ամփոփիչ գնահատման ձևերին,   ինչի արդյունքում վերաարժևորեցին ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողունակությունների դերը ուսուցչի մասնագիտական հմտությունների զարգացման գործում:   

 Վերապատրաստման բոլոր հանդիպումները տեսաձայնագրվել են։ Դասընթացի հանդիպումներին    ակտիվ  մասնակցություն ցուցաբերած  այն   ուսուցիչները, ովքեր   պարտաճանաչ կերպով ներկայացրել են բոլոր հավելյալ աշխատանքները, մասնակցել են ավարտական թեստավորմանը, ըստ նախապես պայմանավորվածության՝  կհրամանագրվեն։  

Դասընթացի պատասխանատու, ԿԶՆԱԿ հիմնադրամի 

ՀՊՉ ՈՒԾ բաժնի ԲՏՃՄ մասնագետ՝      Կ․Ավետիսյան 

















Comments