Հունվարի 23-ին «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Մեկ ձայն» ասոցիացիայի հոբելյանական 5-րդ համաժողովը։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանի գլխավորությամբ հիմնադրամի բաժնի պետերը և մասնագետները մասնակցել են «Մեկ ձայն» ասոցիացիայի հոբելյանական համաժողովին։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ոլորտային կառույցների ղեկավարներ և ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ։
Համաժողովի նպատակն էր ամփոփել ասոցիացիայի հնգամյա գործունեությունը, անդրադառնալ ոչ պետական կրթության ոլորտում առկա զարգացումներին և խնդիրներին, ինչպես նաև ուրվագծել համագործակցության և ոլորտային համերաշխության հետագա ուղղությունները։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ասոցիացիայի գործունեության 5-ամյակը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական դպրոցների հետ ինստիտուցիոնալ երկխոսությունը:
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցացիան համագործակցում է ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ։
Հերթական արդյունավետ համագործակցության շնորհիվ «Մեկ ձայն»-ի անդամ 7 դպրոցների 14 ուսուցիչներ վերապատրաստվել են ԿԶՆԱԿ-ի կողմից կազմակերպված «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի վերապատրաստումներին, որի համար «Մեկ ձայն» ասոցացիան շնորհակալություն հայտնեց ԿԶՆԱԿ հիմնադրամին՝ «Մեկ ձայն» անդամ դպրոցների ուսուցիչների գիտելիքների խորացման և կարողությունների հզորացմանն ուղղված վերապատրաստումներ իրականացնելու համար։
ԿԶՆԱԿ հիմնադրամի և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցացիայի համագործակցությունը լինելու է շարունակական և բազմաբովանդակ՝ միտված ոչ միայն ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, այլ նաև երկխոսության միջոցով կրթության ոլորտում բարեփոխումների իրականացմանը։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կրթությունը որպես հավաքական պատասխանատվություն. միասնական լինելու կարևորությունը» թեմայով։

%20(1).jpg)



Comments
Post a Comment