Ռուսաստանի Վ. Մ. Լեբեդևի անվան պետական արդարադատության համալսարանի Կենտրոնական մասնաճյուղը (ք. Վորոնեժ) հրավիրում է մասնակցելու միջազգային գիտաժողովի։
Գիտաժողովի նպատակն է նպաստել ռուսաց լեզվի ուսուցման ոլորտում մանկավարժական փորձի փոխանակմանը, արդյունավետ մեթոդների և ժամանակակից մոտեցումների քննարկմանը, սովորողների լեզվական, հաղորդակցական և արժեքային կարողունակությունների զարգացմանը։
📅 Փետրվարի 5, 2026 թ.
🕚 Սկիզբը՝ ժամը 11:00 (Հայաստանի ժամանակով)
🖥 Ձևաչափ՝ խառը (առկա և հեռավար)
📍 Առկա մասնակցության վայր՝ ք. Վորոնեժ, Մոսկովյան պողոտա 97
Գիտաժողովին հրավիրվում են՝
- հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչներ,
- լեզվական կրթության և հումանիտար առարկաների մասնագետներ։
Քննարկման հիմնական ուղղություններն են․
- Ռուսաց լեզվի և հումանիտար առարկաների դերը դպրոցական կրթության մեջ
- Լեզվական կրթության հոգեբանա-մանկավարժական խնդիրներ
- Արդյունավետ մեթոդներ և նոր մոտեցումներ ռուսաց լեզվի դասավանդման գործընթացում
- Թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը լեզվական կարողությունների զարգացման համար
- Սովորողների դաստիարակության և արժեհամակարգի ձևավորման ժամանակակից ուղիներ
Մասնակցության համար, պետք է նամակ ուղարկել kaf_ood@mail.ru հասցեին կցված դիմումի ձևաչափի համաձայն, նամակի թեմայի դաշտում գրել ՝ «научная конференция»
🗓 Վերջնաժամկետ՝ 22 հունվարի 2026 թ.
Մասնակիցներին կտրամադրվի մասնակցության վկայական։
Հեռավար մասնակցության հղումը կուղարկվի գիտաժողովից մեկ օր առաջ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
- Մարգարիտա Արամովնա Պետրոսյան
դասախոս, հանրակրթական առարկաների ամբիոն
📞 +7 900 302 31 87
Նամակին կցվող լրացվող ձևաթուղթը տես հետևյալ հղումով

Comments
Post a Comment