Այսօր ԿԶՆԱԿ հիմնադրամը Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ․ 146 հիմնական դպրոցում իրականացրեց էսսագրության փորձնական քննություն և գործնական սեմինար ուսուցիչների համար։
Դպրոցում հավաքվեցին Աջափնյակ վարչական շրջանի ուսումնական հաստատությունների գրականության, պատմության ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանդիպման նպատակը, Էսսեագրության ձևաչափը և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
Քննության սկզբում սովորողները ստացան էսսեի տեքստը, և ԿԶՆԱԿ-ի ՀՊՉ և ԱԾ բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը նրանց բացատրեց, թե ինչ քայլաշարով պիտի գրեն էսսեն։
Սովորողների գրելուն զուգընթաց թվով 49 ուսուցիչների համար կազմակերպվեց սեմինար-խորհրդատվություն, ուսուցիչները տեղերում գրեցին էսսե, որպեսզի պարզ պատկերացնեն, թե ինչպես պիտի գնահատեն սովորողների գրավորները։
Շատ կարևոր էր այն մթնոլորտը, որում աշխատում էին ուսուցիչները․ բոլորը իսկապես ձգտում էին սովորել, գրում էին, բարձրաձայն ընթերցում, լսում միմյանց, շտկում իրենց աշխատանքները և գոհանում ստացված արդյունքով։
Քննության ավարտից հետո Գ․ Մկրտչյանը ներկայացրեց նաև էսսեի գնահատման չափանիշները, և ուսուցիչները ստուգեցին աշակերտների գրավորները։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանին՝ աշխատանքների կազմակերպման, դպրոցներին հյուրընկալելու, ջերմ ու աշխատանքային միջավայր ապահովելու համար։
Գործընթացը շարունակական է։
Comments
Post a Comment