ԿԶՆԱԿ հիմնադրամի առաջնորդությամբ ավարտվեցին ուսումնական նախագծային աշխատանքները

 ԿԶՆԱԿ հիմնադրամոււմ ամփոփվեց ուսումնական նախագծերի իրականացմանը նվիրված համատեղ գործընթացը։  

Գործընթացը սկսվել էր 2025թ-ի հոկտեմբերի 1-ից, որին մասնակցում էին Երևան քաղաքի թվով 20 դպրոցների հասարակագիտության ուսուցիչներ։ Գործընթացի առաջին փուլում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Կարինե Հարությունյանի կողմից  իրականացվել են հնգօրյա դասընթացներ առկա և հեռավար ձևաչափով։ Այնուհետև երկրորդ փուլում շարունակվել են մենթորական աջակցություն և խորհրդատվություն դպրոցների ուսուցիչների և սովորողների ներգրավմամբ։ 

Դեկտեմբերի 20-ից 23-ը ԿԶՆԱԿ հիմնադրամի հյուրընկալ հարկի ներքո իրենց աշխատանքները ներկայացրեցին  թվով 20 դպրոցների շուրջ 120 սովորողներ, որոնք մեկը մյուսին չէին զիջում հետաքրիր, ինքնատիպ և նախագծային ուսուցման մեթոդաբանությամբ մշակված ուսումնական նախագծային աշխատանքներով։ 

Սովորողներն աչքի էին ընկնում իրենց խոսքով, ներկայացման յուրահատուկ ձևաչափով և ստեղծված արդյունքների յուրօրինակ լուծումներով։ Խրախուսելի էր ուսուցիչների և աջակցող մասնագետների ներկայությունը։ 

Այս աշխատանքը հնարավորություն տվեց մասնակից դպրոցներին՝ համագործակցելու, միմյանցից սովորելու և սովորեցնելու։  

ԿԶՆԱԿ-ը 2026 թվականին շարունակելու է համագործակցությունը նոր դպրոցների հետ։  












Comments