Հանդիպում «Էթիկայի դպրոց / Ethics School»-ի տնօրենի հետ՝ համագործակցության զարգացման նպատակով

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն Ժաննա Հարությունյանի հրավերով տեղի է ունեցել հանդիպում «Էթիկայի դպրոց / Ethics School»-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ծրագրերը, մասնավորապես՝ սեմինարների, խորհրդատվությունների և կարողությունների զարգացման ուղղություններով։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, ըստ որի համագործակցության առաջին փուլում նախատեսվում է կազմակերպել մեկնարկային սեմինար և խորհրդատվական հանդիպում, որին կհաջորդեն շարունակական համատեղ նախաձեռնությունները։

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը ընդգծել է էթիկայի և ակադեմիական բարեվարքության կարևորությունը ԿԶՆԱԿ-ի գործունեության շրջանակներում, իսկ «Էթիկայի դպրոց / Ethics School»-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանը հաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու և ակտիվ մասնակցություն ունենալու ծրագրերի իրականացման գործում։




Comments