Սույն թվականի փետրվարի 3-ին ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանի ու ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ Անահիտ Վիրաբյանի և Աննա Ամիրջանյանի կողմից իրականացվեցին մշտադիտարկում «Երևանի հ․ 44 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ դեկտեմբեր ամսից ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման շրջանակներում մեկնարկել է վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի գործունեությունը։
Մշտադիտարկումների ընթացքում դիտարկվեցին սաների հետ իրականացվող մանկավարժական աշխատանքները, ծնողական համայնքի հետ աշխատանքի առանձնահատությունները, գույքային հագեցվածությունը և այլն:
Նույն մշտադիտարկման ընթացքում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների կողմից իրականացվեց փաստաթղթային ուսումնասիրություն և կազմակերպվեց սեմինար՝ «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի առանցքային շեշտադրումները» թեմայով:
Comments
Post a Comment