ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր էսսեագրության փորձնական քննություն անցկացվեց Երևանի Նաիրի Զարյանի անվան հ․130 հիմնական դպրոցում։
Գործընթացին մասնակցեցին Արաբկիր վարչական շրջանի դպրոցների գրականության և պատմության ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ, ովքեր հնարավորություն ունեցան հետևելու գործընթացին, քննարկելու գնահատման չափանիշներն ու փորձի արդյունավետությունը։
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Նելլի Ղազարյանին աշխատանքների պատշաճ կազմակերպման և դպրոցներին հյուրընկալելու համար։
Գործընթացը շարունակական է։
Comments
Post a Comment