ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երևանի հ․136 հիմնական դպրոցում անցկացվեց էսսեագրության փորձնական քննություն։
Գործընթացին մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցների գրականության և պատմության ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ, ովքեր հնարավորություն ունեցան հետևելու գործընթացին, քննարկելու գնահատման չափանիշներն ու փորձի արդյունավետությունը։
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Լիլյա Դավթյանին աշխատանքների պատշաճ կազմակերպման և դպրոցներին հյուրընկալելու համար։
Գործընթացը շարունակական է։
Comments
Post a Comment