«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի շրջանակներում այցելություն Մասիսի հ․ 4 հիմնական դպրոցում

 

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը Մասիսի հ․ 4 հիմնական դպրոցի տնօրեն Լաուրա Հարությունյանի հրավերով «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի շրջանակներում այցելել  և հանդիպում է ունեցել կրթական հաստատության սովորողների հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտության ընտրության, կրթական ուղու ճիշտ պլանավորման, ինչպես նաև ապագա մասնագիտական հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։ Սովորողները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ հնչեցնելով իրենց հետաքրքրող հարցերը և արտահայտելով սեփական տեսակետները։ 

Ժաննա Հարությունյանը ներկայացրեց իր մասնագիտական փորձը, կարևորեց նպատակասլացության, ինքնավստահության և շարունակական կրթության դերը՝ ընդգծելով, որ հաջողության հասնելու համար կարևոր է ընտրել այն ոլորտը, որը համահունչ է անձնական հետաքրքրություններին և կարողություններին։ Նա խրախուսեց սովորողներին հավատալ իրենց ուժերին և վստահ քայլել դեպի ընտրված նպատակը։ 

Հանդիպման ընթացքում սովորողները ներկայացրին նաև իրենց պատկերացումները հաջողության հասնելու ճանապարհի, մասնագիտության ընտրության փուլերի վերաբերյալ։ Քննարկումներն ընդգծեցին ինքնաճանաչման, մոտիվացիայի և արժեքային համակարգի կարևորությունը անձի ձևավորման գործընթացում։ 

Միջոցառումը անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ նպաստելով սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացին՝ ձևավորելով դրական ու ներշնչող միջավայր։ 














Comments