«Փաստերի ռազմավարական կիրառումը կրթական քաղաքականությունների մշակման գործընթացում» երկօրյա սեմինար Երևանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF) կազմակերպել է «Փաստերի ռազմավարական կիրառումը կրթական քաղաքականությունների մշակման գործընթացում» երկօրյա սեմինարը:
Բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Անդրեյ Վիտրենկոն, Եվրոպական կրթական հիմնադրամի տվյալների և վերլուծության ստորաբաժանման ղեկավար Հյուգ Մուսին, պատվիրակություններ Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, կրթական ոլորտի տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Սեմինարին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ԿԶՆԱԿ հիմնադրամի ներկայացուցիչն էր Մխիթար Գասպարյանը։
Սեմինարի առանցքային նպատակն էր ամրապնդել կրթության ոլորտի քաղաքականությունը մշակողների կարողությունները վերլուծության, տվյալահենք քաղաքականության մշակման և գնահատման ոլորտում։
Comments
Post a Comment