ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը փորձագետների շտեմարանը առարկայական մասնագետներով համալրելու նպատակով՝ հայտարարում է  մրցույթ՝ 


1․ Փորձագիտական աշխատանքի ուղղությունները. 

Առարկայական փորձագետը՝ 

1․1 Ներկայացնելու է փորձագիտական կարծիք օրենսդրության, տարբեր փաստաթղթերի և ուսումնական նյութերի մասին։ 

 1․2 Մշակելու է առարկայի չափորոշչին և ծրագրին համապատասխանող մեթոդական, ուսումնական նյութեր, դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և դրանք ներկայացնող ուղեցույցներ (տեքստ, աուդիո և վիդեո ձևաչափով)։ 

1․3 Մշակելու է առարկայի դասավանդմանը վերաբերող վերապատրաստման (առկա, հեռավար) մոդուլներ։ 

1․4․Իրականացնելու է առարկայի դասավանդմանը վերաբերող վերապատրաստումներ (առկա, հեռավար)։ 

1․5 Տրամադրելու է առարկայի դասավանդմանը վերաբերող խորհրդատվություն (առկա, հեռավար)։ 

    Դիմումների ընդունման ժամկետն է` 11.02.2026 – 13.02.2026 թթ.: 

  2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է՝ 

2․1․ Մանկավարժական բարձրագույն կրթություն։ 

2․2․ Վերջին հինգ տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում ։ 

3․ Հավակնորդը մրցութային հանձնաժողովին է ներկայացնում՝   

  Հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ), ինքնակեսագրություն (CV)։ 

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@kznak.am -էլ․փոստին:  

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13․02.2026թ.:  

Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, ս/թ. փետրվարի 13-ին և փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ից հեռավար եղանակով։ Մրցույթին դիմած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին  արցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղում։  

Լրացուցիչ տեղեկությունների համարզանգահարել (033)57-21-00 հեռախոսահամարով, մինչև ժամը 18։00-ն: 




 


 


 


 

Comments