Աշխատանքային հանդիպում՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական համագործակցության ընդլայնման նպատակով



«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական հանրային իրազեկության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական վարչության գլխավոր մասնագետ Ռոբերտ Զաքարյանի հետ։

Հանդիպման նպատակն էր ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը՝ ուղղված կրթական, հանրային իրազեկման, կարողությունների զարգացման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության խթանման ոլորտում։

Համատեղ աշխատանքը միտված է հանրային ոլորտում բարեվարքության մշակույթի ամրապնդմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև կրթական համակարգում կանխարգելիչ մոտեցումների համակարգված ներդրմանը։

 


Comments