ԷՍՍԵԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Փետրվարի 11-ին ԿԶՆԱԿ հիմնադրամը Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ․166 հիմնական դպրոցում իրականացրեց էսսեագրության փորձնական քննություն թվով 70 9-րդ դասարանցիների  և գործնական սեմինար Նոր Նորք և Ավան վարչական  շրջանների հիմնական և միջնակարգ դպրոցների գրականության և պատմության թվով 80 ուսուցիչների համար։  
Էսսեագրության փորձնական քննությանը և գործնական սեմինարին մասնակցում էին  Նոր Նորք և Ավան վարչական  շրջանների հիմնական և միջնակարգ դպրոցների  տնօրեններ, տնօրենի տեղակալներ, մեթոդմիավորման նախագահներ և ուսուցիչներ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը  ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանդիպման նպատակը,  Էսսեագրության ձևաչափը և պատասխանեց սովորողներին և ուսուցիչներին հուզող հարցերին։ 
 Քննության սկզբում սովորողները ստացան  էսսեի տեքստը,  և ԿԶՆԱԿ-ի  ՀՊՉ և ԱԾ բաժնի պետ, մ․ գ․ թ․ Գայանե Մկրտչյանը  նրանց բացատրեց, թե ինչ քայլաշարով և ինչ բանալի բառերով պետք է գրեն էսսեն։ 
Քննության ավարտից հետո Գայանե Մկրտչյանը ներկայացրեց նաև էսսեի գնահատման չափանիշները, և  ուսուցիչները ստուգեցին սովորողների գրավորները։ 
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արտեմ Միկոյանի անվան հ․166 դպրոցի տնօրեն Մարգարիտ Քուշկյանին աշխատանքների կազմակերպման, դպրոցներին հյուրընկալելու, ջերմ ու աշխատանքային միջավայր ապահովելու համար։

Գործընթացը շարունակական է։  

















 

Comments