Հանդիպում պարտադիր վերապատրաստում անցած նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների հետ

Սույն թվականի փետրվարի 9-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի  մասնագետներ Անահիտ Վիրաբյանի, Աննա Ամիրջանյանի, Ռուզան Կոստանյանի և Ուսումնական հաստատությունների կրթության կառավարման աջակցության բաժնի մասնագետ  Օֆելի Դալաքյանի կողմից կազմակերպվեց և իրականացվեց հանդիպում 2025 թվականի դեկտեմբեր ամսին պարտադիր վերապատրաստմանը մասնակցած մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են պարտադիր վերապատրաստման ընթացքի և արդյունավետության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին տրամադրվել են հարցաթերթեր՝ պարտադիր վերապատրաստման արդյունավետութան գնահատման նպատակով։  

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 200-ից ավելի մանկավարժական աշխատողներ և դաստիարակի օգնականներ։ Հարցաթերթերի վերլուծությունը կօգնի օբյեկտիվորեն գնահատելու մասնակիցների արձագանքներն ու դասընթացի արդյունավետությունը։ 











  

Comments