Գրքի տոնը ԿԶՆԱԿ-ում

Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, ԿԶՆԱԿ հիմնադրամը սիրով և մեծ ոգևորությամբ հրավիրում է բոլոր գրքասերներին, ընթերցանության արժեքը գնահատողներին, ուսուցիչներին և գրականությամբ հետաքրքրվողներին՝ միասին նշելու Գրքի և ընթերցողի օրը։

Կկազմակերպվի պանելային քննարկում, որին կմասնակցեն  տնօրեն, ուսուցիչ, աշակերտ, ծնող, գրադարանավար, հոգեբան, հրատարակիչ, ՆՈՒՀ-ի տնօրեն և դաստիարակ։

Մեր նպատակն է խրախուսել ընթերցանության մշակույթը և ստեղծել մի հարթակ, որտեղ բոլորը կարող են ազատ արտահայտվել ու կիսվել իրենց ընթերցողական փորձով։

Սիրով սպասում ենք գրքասերներին։











Comments