Մշտադիտարկումներ Հրազդան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում


Սույն թվականի փետրվարի 17-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետներ Աննա Ամիրջանյանի և Անահիտ Վիրաբյանի կողմից իրականացվեցին մշտադիտարկումներ «Հրազդանի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» և «Հրազդանի թիվ 13 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում։  

«Հրազդանի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հունվարի 19-ից մեկնարկել է վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկաններ)  գործունեությունը։  

Դիտարկվեցին սաների հետ իրականացվող մանկավարժական աշխատանքները, ծնողական համայնքի հետ աշխատանքի առանձնահատությունները, գույքային հագեցվածությունը և այլն: 

«Հրազդանի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» և «Հրազդանի թիվ 13 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում մյուս տարիքային խմբերում դիտարկվեցին կանոնակարգային տարբեր պահեր, պարապմունքներ,  իրականացվել է  փաստաթղթային ուսումնասիրություն:  

Մշտադիտարկման ավարտին երկու ՆՈՒՀ-երի մանկավարժական համակազմերի համար կազմակերպվել է սեմինար՝ «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի առանցքային շեշտադրումները» թեմայով: 

 






Comments