Երևան քաղաքի հ․ 80, հ․152 և հ․171 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խնդրանքով ԿԶՆԱԿ հիմնադրամում փետրվարի 3-ին իրականացվեց դասընթաց «Ի՞նչ է ուսումնական նախագիծը» թեմայով։ Դասընթացը վարում էր ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Կարինե Հարությունյանը։ Դասընթացին ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, կառույցի աշխատակիցներ։
Վերապատրաստմանը մասնակցեցին թվով 45 ուսուցիչներ և տնօրեններ։
Դասընթացի նպատակն էր զարգացնել ուսուցիչների կարողությունները՝ նրանց զինելով մեթոդական, գործնական և վերլուծական գործիքներով, խթանելու իրականացնել իրական խնդիրների վրա հիմնված ուսումնական նախագծեր։
Տեսական նյութը զուգակցվեց գործնականի հետ, ուսուցիչները սովորեցին դուրս բերել հիմնախնդիր, ձևակերպել հարցեր, պատկերացնել նախագծի քայլաշարը և արդյունքը, որով պիտի ամրագրեն նախագծի ավարտը։
Հանդիպման ավարտին բոլոր ներկաները հաստատեցին դասընթացի արդյունավետությունը։
Comments
Post a Comment