Ավարտվեցին ինտեգրված էսսեի փորձնական քննությունները Երևանում


ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին էսսեագրության փորձնական քննություն անցկացվեց Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ.200 հիմնական դպրոցում։

Գործընթացին մասնակցեցին Դավթաշեն վարչական շրջանի  դպրոցների գրականության և պատմության ուսուցիչներ, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներ, ոչ պետական կրթական հաստատությունների, պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, տնօրենի տեղակալներ և մեթոդմիավորման նախագահներ, ովքեր հնարավորություն ունեցան և՛ հետևելու գործընթացին, և՛ անմիջականորեն մասնակցելու էսսե գրելուն,  քննարկելուն, գնահատման չափանիշներին համապատասխան արդեն գրված գրավորները ստուգելուն և փորձի փոխանակմանը, արձանագրելու այս ձևաչափով հանդիպման արդյունավետությունը։

Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրեն Մարինե Հովհաննիսյանին՝ աշխատանքների պատշաճ կազմակերպման և դպրոցներին հյուրընկալելու համար։

Այսպիսով, ԿԶՆԱԿ հիմնադրամն ավարտեց առկա գործնական սեմինարների շարքը Երևանում և նախատեսում է սկսել մարզային այցեր՝ տեղերում աջակցելու ուսուցիչներին և սովորողներին։ 

Երևանում իրականացված գործընթացի արդյունքում ունենք այսպիսի պատկեր․

Հ․

ամսաթիվ

Վարչական շրջան/դպրոց

Մասնակից սովորող

Մասնակից ուսուցիչներ

1․

Հունվարի 16

Կենտրոն-Հ․ Կոջոյանի անվան դպրոց

50

39

2․

Հունվարի 23

Աջափնյակ-հ․ 146 դպրոց

90

54

3․

Փետրվարի 3

Մալաթիա-Սեբաստիա-հ․ 174 դպրոց

147

58

4․

Փետրվարի 6

Էրեբունի-հ․ 35 դպրոց

60

90

5․

Փետրվարի 11

Նոր Նորք, Ավան-հ․ 166 դպրոց

77

72

6․

Փետրվարի 13

Շենգավիթ, Նորք- Մարաշ, Նուբարաշեն- հ․ 86 դպրոց

35

60

7․

Փետրվարի 17

Քանաքեռ-Զեյթուն-հ․ 136 դպրոց

53

40

8․

Փետրվարի 20

  Արաբկիր-հ․ 130 դպրոց

55

75

9․

Փետրվարի 25

  Դավթաշեն,  հ․ 200 դպրոց,  ոչ պետական դպրոցներ,  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներ, հանր․ դպրոցների ուսուցիչներ

144

Հանր․ դպրոց -22

 

Ոչ պետական դպրոցներ՝ 43

 

Իրավ․ կրթ․- 7

 

Ընդհ․ 72

 

 

 

9 սեմինար

 

Ընդհ․ 711 սովորող

Ընդհ․ 560 ուսուցիչ

 















Comments