ԿԶՆԱԿ հիմնադրամը էսսեի ներդրումը սահուն իրականացնելու նպատակով 3 տարվա ընթացքում մշակել է տեսանյութեր, իրականացրել վերապատրաստումներ, մշակել է համակցված տեքստեր, Էսսեագրության ուղեցույց և դրանք հասանելի դարձրել բոլոր շահառուների և հետաքրքրվողների համար։ Սակայն նկատվում են, որ տարբեր կազմակերպություններ իրականացնում են վճարովի վերապատրաստումներ և օգտագործում ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված նյութերը։ Անգամ տպագիր շրջանառման դեպքեր են արձանագրվել։
ԿԶՆԱԿ-ը տեղեկացնում է, որ արգելվում է օգտագործել հիմնադրամի նյութերը շահույթ ստանալու նպատակով։ Նրանք, ովքեր էսսեի ուղղությամբ նախատեսում են վճարովի աշխատանքներ, պարտավոր են ինքնուրույն մշակել նյութեր և պահպանել մանկավարժական ազնվությունը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կազմակերպվող որևէ վճարովի վերապատրաստում չի արվում ԿԶՆԱԿ-ի անունից և կողմից։
Էսսեի փորձնական քննության համակցված տեքստերի հղում

Comments
Post a Comment