Համագործակցության նոր ուղղություներ Եվրոպայի խորհրդի կրթական ծրագրերի շրջանակներում

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Լիանա Ամիրբեկյանի և Եվրոպայի խորհրդի կրթական հարցերով փորձագետ Անի Կոջոյանի հետ։

Հանդիպման նպատակն էր ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը և կրթության ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման նոր ուղղությունները։

Հանդիպումը շատ  կարևոր էր շարունակական համագործակցության, փորձի փոխանակման, ինչպես նաև կրթական համակարգում որակական փոփոխություններ ապահովելու նպատակով։

 Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակները՝ ձևավորելով երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերություն։

















Comments