ՀՊՉ-ի նախագծի քննարկում ԿԶՆԱԿ հիմնադրամում հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

Փետրվարի 9-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում տեղի ունեցավ Հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ) նախագծի քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի  տնօրեն Ժաննա Հարությունյանը, հիմնադրամի բաժնի պետերը, աշխատակիցները, ինչպես նաև  ուսումնական հաստատությունների տնօրեններ։  

Շատ կարևոր ձևաչափ էր տնօրենների ներգրավվածությունն այս աշխատանքին, քանի որ նրանց փորձառությունը և իրատեսական առաջարկները իսկապես զգալիորեն կօգնեն Հանրակրթության պետական չափորոշչի բարելավմանը։  

Ծավալվեց շատ առողջ քննարկում, դուրս բերվեցին բոլոր հակասություններն ու անորոշությունները։ 

Բոլորը միաբերան հաստատեցին նման ձևաչափով քննարկումների արդյունավետությունը։ Տնօրեն Ժաննա Հարությունյանը հավաստիացրեց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։ 

















Comments