Մասնագիտական զարգացումն արդյունավետ աշխատանքի գրավականն է․ հանդիպում Էթիկայի դպրոցի տնօրենի հետ

ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է իր գործունեության կարևոր ուղղություններից մեկը՝ աշխատակիցների մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Այդ շրջանակում փետրվարի 5-ին հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Էթիկայի դպրոցի համահիմնադիր Գևորգ Մկրտչյանի հետ։ 

Հանդիպման թեման էր «Աշխատանքային էթիկա», որը ներկայումս առանցքային նշանակություն ունի ինչպես անհատական, այնպես էլ կազմակերպական արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորքային քննարկելու աշխատանքային էթիկայի հիմնական արժեքներն ու սկզբունքները, դրանց դերը մասնագիտական միջավայրում, ինչպես նաև էթիկական վարքագծի ազդեցությունը թիմային աշխատանքի և ընդհանուր արդյունքների վրա։ 

Գևորգ Մկրտչյանը ներկայացրեց աշխատանքային էթիկայի կիրառական մոտեցումներ՝ զուգակցելով տեսական գիտելիքը մոտիվացնող և գործնական առաջադրանքների հետ։ Ինտերակտիվ ձևաչափը նպաստեց ակտիվ քննարկումներին, փորձի փոխանակմանը և մասնակիցների ներգրավվածության բարձրացմանը։ Քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են պատասխանատվության զգացումը, ազնվությունը, փոխադարձ հարգանքը, ինչպես նաև ժամանակի արդյունավետ կառավարումը աշխատավայրում։ 

ԿԶՆԱԿ հիմնադրամում նմանատիպ սեմինարներն ունեն շարունակական բնույթ և նպատակ ունեն ստեղծել զարգացող, սովորող և ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական միջավայր։ Հիմնադրամը կարևորում է աշխատակիցների կարողությունների զարգացումը՝ հավատալով, որ գիտելիքով և արժեքներով հագեցած թիմը հանդիսանում է կայուն և արդյունավետ կազմակերպության հիմնական հենասյունը։ 



















Comments