1-2 տարեկանների հետ աշխատող մասնագետների վերապատրաստում Երևանում



ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման շրջանակներում սույն թվականի   փետրվարի 27-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի  կողմից իրականացվեց վերապատրաստում  1- 2 տարեկանների  հետ աշխատելու համար ընտրված մասնագետների համար:  

 Վերապատրաստմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության  գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը: Նա ներկայացրեց պիլոտային ծրագրի ներդրման կարևորությունն ու  առանձնահատկությունները: 

Վերապատրաստման մասնակիցներին ողջունեց ԿԶՆԱԿ հիմնադրամի  Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ  Գայանե Մկրտչյանը։  

Վերապատրաստումը վարեցին Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի մասնագետներ Աննա Ամիրջանյանը և Անահիտ Վիրաբյանը: 

Վերապատրաստմանը մասնակցեցին   «Երևանի հ․ 77 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի հ․ 140 մսուր-մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ների  դաստիարակները, դաստիարակի օգնականները, տնօրենները, մեթոդիստները  և բուժքույրերը:   

ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների կողմից ներկայացվեցին Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը և նախադպրոցական հիմնական ծրագրերը՝ մեկից երկու տարեկանների համար:  

Վերապատրաստումների ընթացքում իրականացվեցին գործնական աշխատանքներ, կիրառվեցին «Սարդոստայն», «Մտագրոհ», «Շրջագայություն պատկերասրահում», «Խոսող փայտիկ» և բազմաթիվ այլ մեթոդներ:  

  Վերապատրաստումն անցավ  ջերմ և կառուցողական մթնոլորտում։  


















 



Comments