Վերապատրաստման դասընթացի հրավեր «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար

«Հանրահաշիվ», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» և «Երկրաչափություն» առարկանները դասավանդող սիրելի՛ ուսուցիչներ, 

Սկսում ենք «Հավանականության տեսության և վիճակագրության  ուսուցումը 10-11-րդ դասարաններում՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացը, որը նախատեսված է միջնակարգ և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար։

Դասընթացը նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ժամանակահատվածում։ 

Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 90 րոպե, 10 րոպե ընդմիջումով։ 

Հանդիպումներն իրականացվելու են տեսական, գործնական և ինքնուրույն աշխատանքների միջոցով, ինչպես նաև՝ իրական դասավանդման փորձի ներկայացում։ 

Նախատեսված 10 հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի ձեր կողմից բարձրաձայնված հարցերի քննարկմանը։ 

Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը 20 ժամ է։ 

Վերապատրաստումը իրականացվում է հետևյալ ուղղություններով․  

  • Առարկայի դասավանդման առանձնահատկությունները, դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում  
  • Քանակական, որակական, ընդհատ և անընդհատ տվյալներ։ Հարցումների իրականացման և տվյալների մշակման մեթոդիկան 
  • Հիստոգրամների, շրջանաձև և գումարային դիագրամների կառուցումը որպես տվյալների վերլուծության գործիք 
  • Կետագրամներ և կոռելյացիա. ինչպե՞ս հայտնաբերել փոփոխականների միջև թաքնված կապերը 
  • Ցրման գրաֆիկների, լավագույն նկարագրող ուղիղ և ռեգրեսիոն վերլուծություն. թվային գործիքների (GeoGebra) կիրառումը 
  • Գումարման և արտադրյալի կանոնները. ինչպե՞ս տարբերակել «և»-ն ու «կամ»-ը և հաշվել բարդ պատահույթները։ 
  • Վեննի դիագրամի կիրառումը պայմանական հավանականության խնդիրներում։ 
  • Պայմանական հավանականության խնդիրներ 
  • Ծառաձև դիագրամների կիրառումը պայմանական հավանականության խնդիրներում։ 
  • Նորմալ բաշխում, ստանդարտացում և մոդելավորում. Գաուսի կորի մեթոդական մատուցումը 
  • Տեղափոխություններ, կարգավորություններ և զուգորդություններ. ինչպե՞ս սովորեցնել հաշվել հնարավորությունները 

Մասնակցությունը կամավոր է։   

Վերապատրաստումը իրականացվելու է հեռավար ձևաչափով, շաբաթական երկու անգամ։ 

Դասընթացի մեկնարկը 16․03․2026 թ․։  

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ։

Գրանցման հղումը՝  ՝  https://forms.gle/rtgcPkhdaZxxhw1m9



 

Comments