Սովորողների կարդալու հմտության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների քննարկման նպատակով մարտի 16-ին կայացավ հանդիպում ԿԶՆԱԿ հիմնադրամի և Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների միջև:
Հանդիպման սկզբում ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը ներկայացրեց, որ հիմնադրամը, կարևորելով սովորողների ընթերցողական կարողությունների շարունակական զարգացումը, մշտապես ծրագրում և իրականացնում է այդ ուղղությամբ տարբեր աշխատանքներ:
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը և ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության պետ Զարուհի Միքայելյանը ներկայացրին 4-րդ դասարանցիների շրջանում իրականացվող ամենամյա ստուգատեսները և դրանց գնահատման մոտեցումները:
ԿԶՆԱԿ հիմնադրամի՝ սովորողների ընթերցանական կարողությունների զարգացման աշխատանքային խումբը կշարունակի համագործակցությունը Կրթության տեսչական մարմնի և մյուս կառույցների հետ:



Comments
Post a Comment