Տեղեկատվական հանդիպում «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի «Նախադպրոցական կրթություն» բաժնում դասավանդողների և ուսանողների հետ

Սույն թվականի մարտի 18-ին  «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի «Նախադպրոցական կրթություն» բաժնի դասավանդողների և ուսանողների համար իրականացվեց տեղեկատվական հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները։ 

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը ներկայացրեց  «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները։ ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ Անահիտ Վիրաբյանն ու «Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստ, նախադպրոցական կրթության մենթոր Արաքսյա Թորոսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին ՀՀ կառավարության կողմից հաստատված Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը և Նախադպրոցական հիմնական ծրագրերը։  

Հանդիպումն անցավ համագործակցային և կառուցողական մթնոլորտում։ 






Comments