«Ուսումնական միջավայրի ձևավորման մոտեցումներ» թեմայով դասընթաց ԿԶՆԱԿ հիմնադրամում

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը մարտի 16-ից մեկնարկել է «Ուսումնական միջավայրի ձևավորման մոտեցումներ» թեմայով հեռավար վերապատրաստման դասընթացը։ Ծրագրին մասնակցելու համար հայտ է ներկայացրել ավելի քան 400 ուսուցիչ։

Դասընթացի նպատակն է ընդգծել ուսումնական և մասնագիտական միջավայրերի փոխկապակցվածության կարևորությունը՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական, ակտիվ ուսուցման մեթոդները։ Ծրագրի շրջանակում շեշտադրվում է, որ արդյունավետ դասարանական միջավայրը, ժամանակի ճիշտ կառավարումը, կազմակերպման հստակ մոդելները, վարքի կանոններն ու ինքնակառավարումը ոչ միայն նպաստում են սովորողների առաջադիմությանը, այլև հանդիսանում են արդյունավետ և վերջնարդյունքահեն ուսուցման կարևոր նախապայմաններ։

Դասընթացը շարունակվում է իրականացվել ըստ մարզերի՝ ապահովելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։

 Մասնակիցների ակտիվ քննարկումները դասընթացը դարձնում են ինտերակտիվ և ներառական՝ նպաստելով փորձի փոխանակմանն ու արդյունավետ ուսուցման մեխանիզմների ձևավորմանը։

Դասընթացն իրականացնում է ԿԶՆԱԿ հիմնադրամի Ուտուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ, մ.գ.թ.Նարինե Սիրականյանը։










 

Comments