Աշակերտական հանրապետական գիտաժողով Գյումրու թիվ 1 դպրոցում

 

 Ապրիլի 11-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում աշակերտական գիտաժողով էր։ Դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանի հմուտ առաջնորդությամբ և առաջարկով ՀՀ տարբեր մարզերից հավաքվել էին 7-12-րդ դասարանների աշակերտներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ՝ նշելու Հրաչյա Աճառյանի 150-ամյակը, հանդես գալու աշակերտական զեկուցումներով։ Այս աշխատաժողովը դպրոցում անցկացվում էր 5-րդ անգամ, և տարեցտարի մասնակիցների թիվը ավելանում էր։ 

Ձևավորվել էին տարբեր աշխատարաններ՝ ունկնդիր հանձնաժողովներով, որոնցից յուրաքանչյուրում 10-15 զեկուցումներ էին ներկայացվում տարբեր թեմաներով։ Աշակերտները կատարել էին լուրջ հետազոտություններ՝ Աճառյանի կյանքի, գործուներության, գիտական վաստակի, տարբեր բառարանների մասին։ Ոչ միայն զեկուցումներ էին լսվում, այլև տարբեր դպրոցներ հանդես էին գալիս բեմադրությամբ, արվեստի գործերով։ 

Աշխատարանների աշխատանքները ամփոփվեցին դահլիճում, այնուհետև բոլոր աշակերտները միասնական պարով ամրապնդեցին իրենց միակամությունը։ 

Հանրապետական այդ աշխատաժողովին ԿԶՆԱԿ-ից մասնակցում էր ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։ 


















 


 

Comments