.jpg)
Արդեն 9-րդ անգամ մեկնարկել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը, որը միտված է հայրենիքի ճանաչմանն ու արժևորմանը, ինչպես նաև հայրենաճանաչության խթանմանը։ Ծրագիրը կարևոր հարթակ է սովորողների համար՝ ուսումնասիրելու հայկական ավանդույթները և փոխանցելու դրանք միմյանց։
Այս տարի ծրագրին մասնակցում են 63 աշակերտներ՝ 26 դպրոցներից, ինչը ևս մեկ անգամ փաստում է ծրագրի կայունությունն ու արդյունավետությունը։ Դպրոցների մեծ մասը շարունակաբար, մեծ ոգևորությամբ ներգրավվում է ծրագրում՝ մասնակցելով արդեն 9-րդ անգամ։
Ծրագրի շրջանակում մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից սովորողները հյուրընկալվել են այլ համայնքներում։ Նրանք շարունակում են իրենց ուսումը տվյալ համայնքի դպրոցներում և ապրում տեղի ընտանիքներից մեկի հետ՝ անմիջականորեն հաղորդակից դառնալով համայնքային կյանքին։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան նորովի բացահայտել հայրենիքը, ծանոթանալ տարբեր համայնքների կենցաղին ու սովորույթներին, այցելել տեսարժան վայրեր և իրականացնել նախագծային աշխատանքներ։
«Իմ կյանքը համայնքում» ծրագիրը շարունակում է ամրապնդել դպրոցների միջև համագործակցությունը և նպաստել սովորողների համակողմանի զարգացմանը։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին





Comments
Post a Comment