ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է արտաքին մրցույթ՝ դասընթացավարի (մենթորի) հավակնորդի ընտրության նպատակով՝ «Մանկավարժական հաղորդակցում և թիմային աշխատանք» թեմայով դասընթացի համար։

Մրցույթին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն հանրակրթական ուսումնական հաստատությունում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 (հինգ) տարվա մանկավարժական աշխատանքային փորձ և նախարարության ենթակայության կառույցների (ԿԶՆԱԿ, ԿՏԱԿ, ՀՄԿ) կողմից կազմակերպված ուսուցչի վերապատրաստումներ իրականացնելու կամ մենթորական աշխատանք կատարելու փորձառություն։

Ընտրությունն իրականացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի։

Փաստաթղթային փուլը հաղթահարած հավակնորդները կմասնակցեն վերապատրաստման դասընթացի։ Դասընթացի համար սահմանված շեմը հաղթահարելու դեպքում նրանք կանցնեն հարցազրույցի փուլ։ Հարցազրույցի ընթացքում հավակնորդները պետք է անցկացնեն տվյալ դասընթացի թեմայով 5–7 րոպե տևողությամբ առցանց փորձնական դաս, ինչպես նաև պատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`(zip, rar ամբողջական փաթեթներով, փաթեթը անվանել դիմողի անուն-ազգանունով, հղման տեսքով չուղարկել).

գրավոր դիմում՝ ուղղված ԿԶՆԱԿ հիմնադրամի  տվյալ դասընթացի համար դասընթացավար ընտրող հանձնաժողովի նախագահին`  նշելով  դասընթացի թեման,  որին հավակնում է որպես դասընթացավար, 

  • լրացված ձևաչափ (Excel ֆայլ), հղում, ներբեռնել ֆայլը, լրացնել և ներառել zip փաթեթում,
  • ինքնակենսագրություն (CV), 
  • անձնագրի տեսաներածված (scan) տարբերակ, 
  • մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) տեսաներածված (scan) տարբերակ, 
  •  աշխատավայրից տեղեկանք՝ տեսաներածված (scan) տարբերակով, 
  • համապատասխանության փաստաթղթեր (աշխատանքային փորձը և մենթորության փորձառությունը հավաստող տեղեկանքներ)՝ տեսաներածված (scan) տարբերակներով։

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն մեկ փաթեթով(փաթեթը անվանել դիմողի անուն-ազգանունով)՝ ուղարկելուվ ԿԶՆԱԿ հիմնադրամի

📧kznakmentor@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, նամակի վերնագրում պարտադիր նշելով դասընթացի թեման։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 18-ը, ժամը՝ 18:00։

Թերի կամ սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերի փաթեթները չեն դիտարկվի։ Այն մասնակիցները, որոնք կընտրվեն այս փուլում,  արդյունքների  և դասընթացի մեկնարկի մասին կտեղեկացվեն Teams հարթակում։


 

Comments