Մեկնարկում է «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» հանրապետական նախագիծը՝ Երկիր մոլորակի օրվան նվիրված

ԿԶՆԱԿ հիմնադրամը հայտարարում է «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» հանրապետական կրթական նախագծի մեկնարկը, որը միտված է բարձրացնելու սովորողների իրազեկվածությունը մոլորակի առջև ծառացած բնապահպանական և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ և խթանելու նրանց ակտիվ մասնակցությունը այդ խնդիրների լուծման գործընթացում։ 

Նախագիծը հիմնված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա և հնարավորություն է տալիս ուսումնասիրել բազմաբնույթ թեմաներ՝ կլիմայի փոփոխությունից և կենսաբազմազանության պահպանությունից մինչև էկոլոգիական անվտանգություն, բնական ռեսուրսների կառավարում և կայուն զարգացում։ 

Մասնակիցները կկարողանան բացահայտել իրենց համայնքում առկա խնդիրները, առաջարկել լուծումներ և իրականացնել գործնական նախագծեր՝ զարգացնելով քննադատական մտածողություն, հետազոտական հմտություններ և թիմային աշխատանք։ 

Նախագիծն իրականացվում է փուլերով՝ դպրոցական և մենթոր դպրոցի կողմից իրականացվող ընտրական, որի ավարտին լավագույն աշխատանքները կներկայացվեն ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվող ամփոփիչ փառատոնին։ 

Նախագծին կարող են մասնակցել միջին և ավագ դպրոցի սովորողները՝ ներկայացնելով աշխատանքներ տարբեր ձևաչափերով՝ սոցիալական հոլովակներ, հետազոտական նախագծեր, փոդքասթներ, էսսեներ, խաղեր, մոդելներ և այլ ստեղծարար լուծումներ։ 

Մանրամասներին ծանոթացեք կցված նախագծի ընթացակարգին։ 

Միացե՛ք նախագծին և դարձեք փոփոխության ակտիվ մասնակից՝ ձևավորելով ավելի անվտանգ և կայուն ապագա 🌍 


Ընթացակարգի հղում

 https://docs.google.com/document/d/1xj8nqtKeXJX-5S3CskuRZc8t7eYqSQ4k/edit


Խորհրդատվական սեմինարի գրանցման հղում

https://forms.gle/dgAaVvSQS4irx9wp8


Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին 

Նախագծի համակարգող՝ Սիրինե Կոսյան 

հարցերի համար կարող եք զանգահարել 033572111 

 

Comments