Տեխնոլոգիական նորարարությունները կրթության օրակարգում․ մարզային համաժողով ՀՀ դպրոցներում




Ապրիլի 23-ին Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում կանցկացվի ուսուցչական մարզային համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։ Համաժողովը միտված է ձևավորելու համագործակցային հարթակ ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների համար՝ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։

Միջոցառման շրջանակում կներկայացվի շուրջ 1000 զեկույց, կքննարկվեն կրթական գործընթացում թվային գործիքների, արհեստական բանականության, առցանց հարթակների և այլ նորարարական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետ ուղիները՝ ուղղված ուսուցման որակի բարձրացմանը և կրթության արդիականացմանը։

Համաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • «Ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ծրագրեր»
  • «Դպրոցահասակ երեխաների արտադպրոցական տեխնոլոգիական կրթություն»
  • «ԱԲ կիրառումը դասավանդելու և սովորելու գործընթացում»
  • «Տեխնոլոգիաների կիրառման ռիսկեր, էթիկական խնդիրներ»
  • «Կիբերանվտանգություն և թվային գրագիտություն»

Մանրամասները՝ առաջիկայում։

 

Comments