ԴԱՍԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԻՔ

ԿԶՆԱԿ հիմնադրամը մեկնարկել է «Դասերի դիտարկումը, վերլուծությունը և հետադարձ կապի ապահովումը որպես որակի ապահովման մեխանիզմ» թեմայով դասընթացը՝ նախատեսված հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և մենթորների համար։ 

Վերապատրաստումը նպատակ ունի զարգացնելու մենթորների և մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունները՝ նպաստելով դպրոցներում դասալսման և վերլուծության նոր մշակույթի ձևավորմանը։ 

Մասնակիցները ծանոթանում են դասի դիտարկման և վերլուծության մեթոդաբանությանը, հետադարձ կապի տրամադրման սկզբունքներին և գործիքներին, ինչպես նաև ուսուցչի ինքնանդրադարձին՝ որպես մասնագիտական աճի և արդյունավետ դասավանդման կարևոր գործիքի։  

Ծրագիրը նպաստում է համագործակցային մասնագիտական միջավայրի ձևավորմանը և ուսուցման որակի շարունակական բարելավմանը։ 

Դասընթացը վարում է ԿԶՆԱԿ հիմնադրամի՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Ղումաշյանը։ 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ 







 


 

Comments

Post a Comment