«Հանրակրթական դպրոցներում երկարօրյա խմբերի կազմավորումը և ուսուցման իրականացումը» հետազոտության մասին


ԿԶՆԱԿ հիմնադրամի Հետազոտությունների բաժինը սույն թվականի մարտի 7-ից սկսել է «Հանրակրթական դպրոցներում երկարօրյա խմբերի կազմավորումը և ուսուցման իրականացումը» հետազոտության աշխատանքները, որի նպատակն է վերհանել ՀՀ հանրակրթական դպրոցներում 2025-2026 ուստարում կազմավորված և գործող երկարօրյա խմբերում ուսումնական գործընթացի կազմակերպման, դասավանդող մանկավարժների,  ուսուցիչների կարիքները՝ երկարօրյա խմբերի աշխատանքի արդյունավետությունը  գնահատելու և լուծման ճանապարհներ առաջարկելու նպատակով։ 

   Մինչ այսօր իրականացվել են դասալսումներ, ֆոկուսխմբային քննարկումներ, հարցումներ, հարցազրույցներ Երևան քաղաքի և ՀՀ 7 մարզերի 4-ական մեծ ու փոքր դպրոցների անձնակազմերի հետ։ Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում ընդգրկվելու են քաղաքային և գյուղական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից։

Մինչ հետազոտական արդյունքները ներկայացնելը՝ շարունակվում են հավաքագրման  աշխատանքները մի քանի թիրախային խմբերի հետ․ մասնավորապես հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, դասղեկների, առարկայական ուսուցիչների, երկարօրյա խմբերի պարապմունքներն իրականացնող մանկավարժների և սովորողների հետ։  






Comments