Սույն թվականի ապրիլի 21-ին ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվեց հանդիպում-քննարկում նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակների հետ՝ «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը» թեմայով: Հանդիպման նպատակն էր վերհանել ծրագրերի Երաժշտություն ծրագրային բաղադրիչում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են ՆՈՒՀ-ի ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը, Գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Գայանե Թադևոսյանը, Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի նախադպրոցական մասնագետներ Անահիտ Վիրաբյանը և Աննա Ամիրջանյանը, Կոտայքի, Արմավիրի, Երևանի մի շարք ՆՈՒՀ-երի երաժշտության դաստիարակներ, փորձագետներ:
Հանդիպումն անցավ առողջ, կառուցողական մթնոլորտում:
Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, ներկայացրեցին դիտարկումներ և առաջարկությունները:
Comments
Post a Comment